Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հետկոմունիստական տրանսֆորմացիան և միջազգային փորձը

Հետկոմունիստական տրանսֆորմացիան և միջազգային փորձը
31.10.2014 | 12:42

Նոյեմբերի 3-ին և 4-ին Վենետիկի հանձնաժողովը (Ժողովրդավարություն օրենքի միջոցով եվրոպական հանձնաժողով) և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնը համատեղ կազմակերպում են միջազգային համաժողով «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով: Տասներկու երկրներից հրավիրված փորձագետները կներկայացնեն Հայաստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Ղրղզստանի և այլ երկրների փորձը, ինչպես նաև գործընթացի դժվարությունները, մարտահրավերներն ու հեռանկարները:

Համաժողովի բացման արարողությունը տեղի կունենա Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում՝ ժամը 09:45-ին:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ